Սպորտ

Հայաստանը ներկայացնող 8 շախմատիստ հաղթանակով է մեկնարել Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող 8 շախմատիստ հաղթանակով է մեկնարել Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից մեծամասնությունը հաջող է մեկնարկել Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից 8-ը` Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Էմին Օհանյանն անդրանիկ տուրում հաղթանակ են տոնել:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 3-ին և կեզրափակվի մարտի 13-ին: Այն անցկացվում է Սերբիայի Վրնյաչկա քաղաքում: Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը Հայաստանը կունենա 13 մասնակից: Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կպայքարեն Եվրոպայի գործող փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ալեքս Սահակյանը, Արմեն Բարսեղյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը:

Հետևեք մեզ Ինստագրամում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում