Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ԱՊՀ  փորձագետները համաձայնեցրել են աշխատանքային միգրանտների բժշկական ապահովագրության  համաձայնագրի նախագիծը

ԱՊՀ  փորձագետները համաձայնեցրել են աշխատանքային միգրանտների բժշկական ապահովագրության  համաձայնագրի նախագիծը

 ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ կենտրոնակայանում փետրվարի 28-ին կայացել է աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների բժշկական ապահովագրության հարցերում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության համաձայնագրի նախագծի լրամշակման և համաձայնեցման փորձագիտական ​​խմբի լրացուցիչ նիստը:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրությունից: Նիստին մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը որպես դիտորդներ մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Քննարկելով մի շարք երկրներից ստացված դիտողություններն ու առաջարկությունները՝ փորձագետները լրամշակել և ձայների մեծամասնությամբ համաձայնեցրել են փաստաթուղթը։

Ըստ հաղորդագրության՝ որոշվել է սահմանված կարգով Համաձայնագրի նախագիծը ներկայացնել ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը: Համագործակցության հարթակում ընթացիկ ժամանակահատվածում աշխատանքային միգրանտներին բժշկական օգնության տրամադրման հարցերն առանձնացված չեն և կարգավորվում են միջազգային պայմանագրերով, որոնք վերաբերում են միայն շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տրամադրմանը:

Դրա հետ մեկտեղ աշխատանքային միգրանտները, հատկապես նրանք, ովքեր չունեն որակավորում, հաճախ աշխատում են սահմանափակ սոցիալական պաշտպանվածությամբ և առողջապահական և այլ սոցիալական ծառայությունների սահմանափակ հասանելիություն ունեն: Այս հանգամանքներն Էլ դրդեցին մշակելու աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների առողջության ապահովագրության հարցերում Համագործակցության Համաձայնագրի նախագիծը, պարզաբանել են ԱՊՀ Գործադիր կոմիտեում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am