Միջազգային

Բայդենը «մեծ սխալ» է անվանել ՌՀՍՊ-ն կասեցնելու Պուտինի որոշումը

1 րոպեի ընթերցում

Բայդենը «մեծ սխալ» է անվանել ՌՀՍՊ-ն կասեցնելու Պուտինի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը «մեծ սխալ» է անվանել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին (ՌՀՍՊ) Ռուսաստանի մասնակցության կասեցման որոշումը և վստահություն է հայտնել, որ այդ իրավիճակը կարելի Է լուծել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ղեկավարը նման հայտարարություն է արել ABC News պարբերականին տված հարցազրույցում:

«Նման բան անելը մեծ սխալ է, այնքան Էլ պատասխանատու քայլ չԷ: Բայց ես դրանից չեմ եզրակացնում, որ նա մտածում է միջուկային զենք օգտագործել կամ նման մի բան… Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք գլուխ հանել դրանից», - ասել է ԱՄՆ նախագահը:

ՌՀՍ-3 պայմանագիրը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիր է ռազմավարական միջուկային սպառազինությունների զինանոցների փոխադարձ կրճատման վերաբերյալ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցնում է մասնակցությունը ՌՀՍ-3 պայմանագրին: Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն ափսոսանք են հայտնել Մոսկվայի նման քայլի համար և կոչ արել վերանայել այդ որոշումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում