Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Պենտագոնը զինվորականներին հորդորել է չուտել կակաչի սերմով թխվածքներ՝ թմրանյութերի թեստը չտապալելու համար

Պենտագոնը զինվորականներին հորդորել է չուտել կակաչի սերմով թխվածքներ՝ 
թմրանյութերի թեստը չտապալելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնը նախազգուշացրել է իր 1,3 միլիոն զինծառայողներին, որ չուտեն կակաչի սերմերով թխվածքներ, քանի որ դրանք կարող են թմրանյութերի թեստի դրական պատասխանի պատճառ դառնալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  USA Today պարբերականին:

Պենտագոնի պաշտոնյա Գիլբերտ Սիսներոսը հայտնել է, որ համաձայն վերջին հետազոտությունների՝ կակաչի սերմի որոշակի տեսակներում կոդեինի մակարդակը շատ ավելի բարձր է, քան նախկինում հաղորդվում էր: Հետևաբար, թմրանյութերի թեստը կարող է մեզում կոդեինի առկայություն ցույց տալ և խեղաթյուրել նախարարության կողմից անցկացվող ստուգումների արդյունքները:

«Հետևաբար, ռազմական ստորաբաժանումներին հանձնարարված է տեղեկացնել ծառայողներին՝ խուսափել բոլոր տեսակի կակաչի սերմերի, այդ թվում՝ կակաչի սերմեր պարունակող պարենային ապրանքների և հացաբուլկեղենի օգտագործումից», - նշել է Պենտագոնի պաշտոնյան:

Պարբերականը նշում է, որ կակաչն աճեցվում է դեղագործական և սննդի արդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկությունների կողմից՝ դեղագործության մեջ օգտագործելու կամ համեմունքներ պատրաստելու համար: Ըստ ԱՄՆ ռազմական գերատեսչության տարածած տեղեկագրի՝ կակաչի սերմերը բերքահավաքի ընթացքում կարող են աղտոտվել մորֆինով և կոդեինով, ասվում է հուշագրում:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կակաչի սերմով հացաբուլկեղեն կամ խմորեղեն ուտելուց մինչև 48 ժամ անց մեզում կարող են հայտնաբերվել մորֆին և կոդեին:

Հակադոպինգային գործակալությունը նույնպես մարզիկներին խորհուրդ է տալիս մրցումներից մի քանի օր առաջ և դրանց ընթացքում խուսափել կակաչի սերմերի օգտագործումից, որպեսզի թեստերի դրական արդյունք չլինի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am