Միջազգային

Ռուսաստանը պատրաստ է պաշտպանվել ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային. Դմիտրի Մեդվեդև

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է պաշտպանվել ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային. Դմիտրի Մեդվեդև

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհը գլոբալ հակամարտության շեմին է կանգնած, եթե Վաշինգտոնը ցանկանում Է Մոսկվայի պարտությունը։ Ռուսաստանը կպաշտպանվի ցանկացած միջոցներով, այդ թվում՝ միջուկային զենքով, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մեդվեդևի գրառումն իր Telegram-ալիքում:

«Բոլոր ողջամիտ ուժերի համար ակնհայտ է, որ եթե ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի պարտությունը, ապա մենք կանգնած ենք գլոբալ հակամարտության շեմին: Եթե ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի պարտությունը, ապա մենք իրավունք ունենք պաշտպանվելու ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային», - գրել է նա։ Մեդվեդևը հիշեցրել է, որ երեկ Դաշնային ժողովին իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրին (ՌՀՍ-3) Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու մասին։

«Հասունացած որոշում, որի անխուսափելիությունը ես նշել եմ դեռ անցյալ տարի», - արձանագրել Է ՌԴ ԱԽ փոխնախագահը։ Նրա գնահատմամբ՝ այս որոշումը, որին դրդել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների կողմից Ռուսաստանին հայտարարված պատերազմը, վիթխարի արձագանք կունենա աշխարհում ընդհանրապես և Վաշինգտոնում՝ մասնավորապես։

«ՉԷ՞ որ ամերիկյան իսթեբլիշմենթը մինչ օրս դատում Էր մոտավորապես այսպես՝ մենք ձեզ կվնասենք ամենուր և ամեն ինչում, վիթխարի ծավալներով զենք կմատակարարենք Կիևի վարչակարգին, կաշխատենք Ռուսաստանին ջախջախելու ուղղությամբ, կսահմանափակենք և կկործանենք ձեզ, բայց ռազմավարական անվտանգությունն առանձին թեմա է», - նկարագրել է իրադրությունը Մեդվեդևը։ Նրա խոսքով՝ սա կապված չէ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փոխհարաբերությունների ընդհանուր համատեքստի հետ։

Նման եզրակացությունը, շարունակել Է նա, «ավելի վատ է, քան հանցագործությունը, դա ԱՄՆ-ի կոպիտ սխալն է։ Սխալ, որը նրանց mania grandiosa-ի ծնունդն Է, նրանց անպատժելիության ու գերազանցության զգացումը», կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը։ Մեդվեդևը մեջբերել Է Պուտինի խոսքն այն մասին, որ մարտի դաշտում Ռուսաստանին հաղթել հնարավոր չէ, և նշել Է, որ «հենց սրա հետ է կապված ՌՀՍ-3-ի (առայժմ) դադարեցումը»։

«Կհետևենք նաև ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող մյուս միջուկային տերությունների՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արձագանքին: ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի (Ռուսաստանի) միջև համաձայնագրեր պատրաստելիս նրանց ռազմավարական միջուկային ուժերը սովորաբար չեն ներառվել միջուկային մարտագլխիկների և կրիչների հաշվեկշռում, բայց վաղուց դա անելու ժամանակն է», - ամփոփել է Մեդվեդևը:

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը

Միջազգային

Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ֆրանսիայում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Միջազգային

Ֆրանսիայում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Միջազգային

Չեխիայի զորավարժարանում զինամթերքի պայթյունի հետևանքով զինծառայող է զոհվել

Կրեմլն անարդյունավետ է համարում Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում անցկացված համաժողովը՝ առանց Ռուսաստանի մասնակցության

Միջազգային

Կրեմլն անարդյունավետ է համարում Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում անցկացված համաժողովը՝ առանց Ռուսաստանի մասնակցության

Պուտինը հունիսի 18-20-ը կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ

Միջազգային

Պուտինը հունիսի 18-20-ը կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ

Խաղաղություն կարող է բերել միայն Ուկրաինայի և ՌԴ-ի կողմից ճանաչված համաժողովը․ Բրազիլիայի նախագահ

Միջազգային

Խաղաղություն կարող է բերել միայն Ուկրաինայի և ՌԴ-ի կողմից ճանաչված համաժողովը․ Բրազիլիայի նախագահ

Պուտինի հնչեցրած պայմանները խաղաղ նախաձեռնություն են, ոչ թե վերջնագիր. Պեսկով

Միջազգային

Պուտինի հնչեցրած պայմանները խաղաղ նախաձեռնություն են, ոչ թե վերջնագիր. Պեսկով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում