Միջազգային

Fitch-ի փորձագետները գնահատել են Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի վնասները

1 րոպեի ընթերցում

Fitch-ի փորձագետները գնահատել են Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի վնասները

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության փորձագետները գնահատել են Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերի հասցրած նյութական վնասները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Fitch Ratings-ը Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերի վնասը գնահատել է 4 միլիարդ դոլար:

Գործակալությունը միևնույն ժամանակ նշում է, որ վնասի չափը կարող է ավելին լինել:

Թուրքիայի և Սիրիայի տարածքներում փետրվարի փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել 19 հազար 332-ի, կան հազարավոր վիրավորներ:

Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 16170-ի:

Սիրիայում զոհերի թիվը հասել է 3162-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում