Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ՆԱՏՕ-ն կօգնի երկրաշարժից տուժած Թուրքիային

ՆԱՏՕ-ն կօգնի երկրաշարժից տուժած Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն շտապ կարգով օգնություն է մոբիլիզացնում Թուրքիայի երկրաշարժից տուժածներին: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ստոլտենբերգի գրառումը Twitter-ում:

«Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում մեր դաշնակից Թուրքիային այս սարսափելի երկրաշարժի կապակցությամբ: Ես կապի մեջ եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն այժմ օժանդակություն են մոբիլիզացնում»,- գրել է Ստոլտենբերգը։

Ժամը 04:17-ին 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ Գրանցվել է նաև 78 հետցնցում: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ 2323-ը: Նաև հաղորդվել Է Սիրիայի մի քանի շրջաններում ավերածությունների մասին:

Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am