Եգիպտոսի նախագահը ժամանեց Երևան
16:07, 28 Հունվար 2023
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանեց Երևան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քիչ առաջ Եգիպտոսի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Օդանավակայանում Եգիպտոսի նախագահին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Եգիպտոսի նախագահը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցով: Մինչ Հայաստան ժամանելը, Եգիպտոսի նախագահը եղել է Ադրբեջանում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում