Հասարակական

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից հաստատում են տարածվող լուրերն Անվտանգության խորհրդի քարտուղարի ծառայողական ավտոմեքենայի վթարի մասին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Անվտանգության խորհրդի գրասենյակից հաստատեցին լուրը՝ հայտնելով, որ վթարի հետևանքով տուժածներ չկան:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր վաղ առավոտից տարածվող տեղեկությունը, ըստ որի ԱԽ քարտուղարի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել:

- Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքից անմիջապես հետո իրականացվել է Քարտուղարի ծառայողական մեքենայի վարորդի սթափությունը պարզելու փորձաքննություն, ինչը փաստել է վարորդի սթափ լինելը: Հավելենք նաև, որ ԱԽ քարտուղարը ավտոմեքենայում չի եղել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում