Սպորտ

Մարիա Գևորգյանը 5-րդ անգամ դարձավ Հայաստանի առաջնության չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Մարիա Գևորգյանը 5-րդ անգամ դարձավ Հայաստանի առաջնության չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց առաջնության 2023 թվականի չեմպիոնը Մարիա Գևորգյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող կանանց 78-րդ առաջնության վերջին` 9-րդ տուրում Մարիա Գևորգյանը մրցեց Նվարդ Հայրապետյանի հետ: Գևորգյանն, ով մրցում էր սև խաղաքարերով, պարտիայի 30-րդ քայլին ստիպեց մրցակիցին անձնատուր լինել: Մարիա Գևորգյանը 9 հնարավորից հավաքելով 7 միավոր դարձավ Հայաստանի առաջնության չեմպիոն: Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են:

Երկրորդ տեղում ընթացող Սուսաննա Գաբոյանի հաղթանակի դեպքում նա միավորների քանակով չի հասնի Գևորգյանին: Մարիա Գևորգյանը 5-րդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում