Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել, բայց իրականությունն այդքան պարզ չէ․ վարչապետ

Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ 
չի եղել, բայց իրականությունն այդքան պարզ չէ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել, բայց իրականությունը այդքան պարզ չէ, ինչքան թվում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանին երբևէ եղե՞լ է առաջարկ Ռուսաստանի հետ Միութենական պետություն կազմելու վերաբերյալ, եթե նման առաջարկ հնչել է, ինչպիսի՞ն է վարչապետի դիրքորոշումը, հատկապես, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի վրա ճնշում են գործադրում Միութենական պետությանը միանալու համար։

«Եթե նկատի ունեք պաշտոնական առաջարկ, ապա պաշտոնական առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել։ Բայց, ցավոք, իրականությունը այդքան պարզ չէ, ինչքան թվում է։ Երբեմն պետք է խորը դիտարկել հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը։ Մենք պետք է դիտարկենք գլոբալ գործընթացները։ Կարող եմ այլ բան ասել, որ մեզ համար, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են։

Եվ ինչպես այլ հարցին ի պատասխան ասացի, մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում ամեն ինչ անել պետության, հայրենիքի, պետականության հարատևությունը ապահովելու համար»,- ասաց վարչապետը

Ճշգրտող հարցին՝ ոչ պաշտոնական խողովակներով նման առաջարկներ եղե՞լ են, Փաշինյանը պատասխանեց․

«Նայած, թե ինչ նկատի ունեք՝ ոչ պաշտոնական խողովակ ասելով։ Օրինակ՝ փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթը կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումներն էլ կարելի է համարել»:

Հարցին, թե Արմեն Գրիգորյանը հենց դրանք նկատի ունե՞ր, երբ խոսում էր ճնշումների մասին, վարչապետը պատասխանեց, որ ենթադրում է, որ այդ թվում դրանք է նկատի ունեցել։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am