Քաղաքականություն

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հաստատել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման նախապատրաստումը

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հաստատել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման նախապատրաստումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումն արդեն նախապատրաստվում է, գագաթնաժողովի ժամկետների ու անցկացման վայրի մասին տեղեկությունը կլինի ավելի ուշ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

«Գագաթնաժողովը նախապատրաստվում է։ Ժամկետների ու տեղի մասին լրացուցիչ կհայտնենք», - ասել է Պեսկովը լրատվամիջոցին։

Գագաթնաժողովի անցկացման մասին խոսել է նաև ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան։

«Նախագահ Պուտինը Ռուսաստան է հրավիրել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին` հերթական եռակողմ գագաթնաժողովին, որի ընթացքում պլանավորվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը», - ասել է Զախարովան։

Կարդացեք հոդվածը` EspañolFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում