Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Տոկաեւն ԱՊՀ-ի երկրներին կոչ է արել համատեղ հակազդել նոր ռիսկերին եւ սպառնալիքներին

Տոկաեւն ԱՊՀ-ի երկրներին կոչ է արել համատեղ հակազդել նոր ռիսկերին եւ սպառնալիքներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհրաժեշտ է, որպեսզի ԱՊՀ-ի մասնակիցները համատեղ հակազդեն առաջացող ռիսկերին եւ սպառնալիքներին, այդ թվում՝ ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասըմ ժոմարտ Տոկաեւը:

«Մեզ անհրաժեշտ Է օպերատիվ կերպով կանխիչ միջոցներ մշակել նոր ռիսկերին եւ սպառնալիքներին հակազդելու համար: Ղազախստանը կիսում Է ԱՊՀ-ի պետությունների համատեղ մոտեցումները ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցության կազմակերպա-իրավական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ: Մենք պատրաստակամություն ենք հայտնում սերտ համակարգված աշխատանքում՝ ծայրահեղականության դեմ պայքարի այսօր ընդունված ծրագրի խնդիրների իրականացման համար»,-հանրապետության ղեկավարի խոսքը մեջբերում Է «Ղազինֆորմ» գործակալությունը:

Անցկացվող գագաթնաժողովի օրակարգում ինտեգրացիոն փոխգործակցության թեմաներն են քաղաքականության, տնտեսության, հումանիտար ոլորտում, առեւտրա-ներդրումային գործընկերության հետագա զարգացումը ԱՊՀ-ի շրջանակներում, անվտանգության հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am