Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ուկրաինայի ռազմական օգնության առաքելության ստեղծման հարցը

ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ուկրաինայի ռազմական օգնության առաքելության ստեղծման հարցը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները Նյու Յորքում կայացած հանդպմանը քննարկել են Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու առաքելության ստեղծման առաջարկությունները: Սեպտեմբերի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր բոլոր նախարարները որոշեցին շարունակել օգնությունն Ուկրաինային: Մենք կշարունակենք հաջողությամբ եւ արդյունավետորեն օգտագործել սպառազինությունների մատակարարումների ֆինանսավորման՝ ԵՄ-ի մեխանիզմը,- ասել է Բորելը:- Մենք նաեւ շարունակեցինք Ուկրաինայի ռազմական օգնության՝ ԵՄ-ի առաքելության ստեղծան առաջարկության քննարկումը: Այդ աշխատանքն ընթանում Է, հուսով ենք, որ շուտով կտեսենեք կոնկրետ արդյունքը»:

Նա նշել Է, որ Ուկրաինայի ռազմական օգնության առաքելության ստեղծման որոշումը կարող են ընդունել Եվրամիության ԱԳՆ ղեկավարների՝ հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը:

«Ես հուսով եմ, որ հոկտեմբերին մեր հաջորդ հանդիպմանը մենք կկարողանանք ընդունել որոշում, ինչը շատ արագ Է եվրոպական ստանդարտների համար,- ասել Է Բորելը:- (…) Մենք կարող ենք առաջարկությունն արտաքին գործերի նախարարներին ներկայացնել հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը: Դա շատ արագ ընթացակարգ կլինի: Բայց դա պետք Է համաձայնեցվի ուկրաինական կողմի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]