STARMUS

The Show Must Go On. Բրայան Մեյը և Սերժ Թանկյանը եզակի կատարմամբ հանդես կգան STARMUS-ի բեմում

5 րոպեի ընթերցում

The Show Must Go On. Բրայան Մեյը և Սերժ Թանկյանը եզակի կատարմամբ հանդես կգան STARMUS-ի բեմում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշված օրեր անց Հայաստանը կհյուրընկալի STARMUS գիտության և երաժշտության փառատոնը: Մարզահամերգային համալիրում կայանալիք փառատոնը եզակի է իր ձևաչափով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց՝ այն, ինչին ականատես կլինենք Հայաստանում, իր օրինակը չի ունենա ոչ մի երկրում:

Նա նշեց, որ եթե տարբեր երաժշտական, սպորտային կամ այլ փառատոններն ու միջոցառումներն ամեն տարի տարբեր երկրներում կազմակերպվում են նույն ձևաչափով, ապա STARMUS-ը իր տեսակով եզակի է և չկրկնվող: Այն թեմաներն ու հարցերի շրջանակը, որ քննարկվում են տվյալ տարվա փառատոնի շրջանակում, միայն մեկ անգամ են լինում, և այս անգամ փառատոնը հյուրընկալելու մասնակիցը լինելու եզակի հնարավորություն է տրվել Հայաստանին:

«Շատ կուզեմ, որ մարդիկ լուրջ վերաբերվեն STARMUS փառատոնին, քանի որ այն իրոք չկրկնվող է: STARMUS-ի բոլոր փառատոնները միշտ են եղել չկրկնվող և ապշեցուցիչ, և մենք աշխատել ենք ամեն ինչ անել, որ Հայաստանում անցկացվող STARMUS-ը ոչ մի բանով չզիջի նախկինում կազմակերպված փառատոններին, լինի պատմական և մնա մարդկանց հիշողություններում»,- ասաց նա:

Անդրադառնալով սպասվող միջոցառումներին՝ Իսրաելյանն ընդգծեց, որ բացի յուրահատուկ դասախոսություններից, կլոր սեղան-քննարկումներից սպասվում է երկու մեծ համերգ: Դրանցից նա առանձնացրեց փառատոնի համահիմնադիր, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի համերգը՝ մի շատ կարևոր առանձնահատկություն շեշտելով. Մեյը գրեթե բոլոր STARMUS փառատոններին հանդես է եկել մեկ կամ երկու կատարմամբ, բայց Հայաստանում նա կունենա 5 և ավելի կատարում:

Բրայան Մեյը կկատարի Queen խմբի The Show Must Go On երգըSystem of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և երգչախմբի հետ: Փառատոնի երաժշտական հատվածում հարգանքի տուրք կմատուցվի նաև դուդուկի համաշխարհային վարպետ Ջիվան Գասպարյանին: Չբացելով փակագծերը՝ Իսրաելյանը նշեց, որ փառատոնի մասնակիցներին շատ հետաքրքիր անակնկալներ են սպասվում:

«Կարևոր է նաև նշել Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողությունը, որի ընթացքում ևս սպասվում է յուրահատուկ, ընտրված կատարումներով համերգային ծրագիր: Ուշագրավ միջոցառումների շարքում են նաև 108 րոպե կլոր սեղան-քննարկումը Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ, Star Party-ն, որը աշխարհահռչակ հյուրերի և գիտնականների մասնակցությամբ կազմակերպվելու է Գառնիում, որտեղ տեղակայվելու են փառատոնի շրջանակում Հայաստան բերված աստղադիտակներ»,- նշեց Իսրաելյանը։

Գարիկ Իսրաելյանի խոսքով՝ STARMUS-ի փառատոնի հիմնական ծրագրի մաս է կազմում «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը»(Discover the cosmos and change the world) կոնֆերանսը, որն անց է կացվելու Մարզահամերգային համալիրի տարածքում: Այստեղ ակնկալվում է շուրջ 7000 մասնակցի ներկայություն։

Նա նշեց, որ հիմնական դասախոսությունները, համերգները, քննարկումները լինելու են Մարզահամերգային համալիրում, որտեղ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:

Հայաստանում«Սթարմուս»VI-ն անցկացվելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ «Մարս 3»-ը դեպի Կարմիր մոլորակ է տեղափոխել հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

«Սթարմուս»աշխարհահռչակ փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

Հայաստանը սեպտեմբերին հյուրընկալելու է աշխարհահռչակ տիեզերագնացների՝ Չարլզ Բոլդենին (Charles Bolden), Քրիս Հադֆիլդին (Chris Hadfield), Ջիմ Բագյանին (Jim Bagian), Ջորջ Նիլդին (George Nield), Չառլի Դյուկին (Charlie Duke), Նոբելյան մրցանակակիրների՝ Էդվարդ Մոուզերին (Edvard Moser), Քիփ Թորնին (Kip Thorne), Էմմանուել Շարպենտիեին (Emmanuelle Charpentier), գիտնականների՝ Թոնի Ֆադելին (Tony Fadell), Բրայան Գրինին (Brian Greene), Դոննա Սթրիքլենդին (Donna Strickland), արտիստների՝ Sons of Apollo խմբին, Ռիք Վեյքմանին (Rick Wakeman), Սերժ Թանկյանին (Serj Tankian), Տիգրան Համասյանին (Tigran Hamasyan), Անդրեյ Մակարևիչին (Andrey Makarevich), Դերեկ Շերինյանին (Derek Sherinian), մի շարք այլ միջազգային ճանաչում ունեցող արտիստների ու գիտնականների, ովքեր Հայաստան կայցելեն հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով:

Starship-ի, տիեզերական զբոսաշրջության և Բաքվի համաժողովից հրաժարվելու մասին. բացառիկ հարցազրույց SpaceX-ի ավագ խորհրդատու Գարեթ Ռիսմանի հետ

STARMUS

Starship-ի, տիեզերական զբոսաշրջության և Բաքվի համաժողովից հրաժարվելու մասին. բացառիկ հարցազրույց SpaceX-ի ավագ խորհրդատու Գարեթ Ռիսմանի հետ

Տիեզերքում կյանքի նոր հետքեր հայտնաբերելու հավանականության և էկզոմոլորակների մասին․ բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորի հետ

STARMUS

Տիեզերքում կյանքի նոր հետքեր հայտնաբերելու հավանականության և էկզոմոլորակների մասին․ բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորի հետ

Տիեզերական աղբն ու դրա վտանգները․ կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը լուծումներ է առաջարկում

STARMUS

Տիեզերական աղբն ու դրա վտանգները․ կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը լուծումներ է առաջարկում

Բացահայտելով Տիեզերքի գաղտնիքները․ բացառիկ հարցազրույց ամերիկացի ֆիզիկոս Բրայան Գրինի հետ

STARMUS

Բացահայտելով Տիեզերքի գաղտնիքները․ բացառիկ հարցազրույց ամերիկացի ֆիզիկոս Բրայան Գրինի հետ

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը՝ STARMUS VII փառատոնի, ապագա ծրագրերի և կրթության կարևորության մասին

Ինովացիա

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը՝ STARMUS VII փառատոնի, ապագա ծրագրերի և կրթության կարևորության մասին

Քրիստոֆեր Նոլանը՝ STARMUS-ի մեդալակիր. Բրատիսլավայում տեղի ունեցավ Սթիվեն Հոքինգի անվան մեդալների հանձնման արարողությունը

STARMUS

Քրիստոֆեր Նոլանը՝ STARMUS-ի մեդալակիր. Բրատիսլավայում տեղի ունեցավ Սթիվեն Հոքինգի անվան մեդալների հանձնման արարողությունը

iPod-ից դեպի Տիեզերք. ինչպես գյուտարար Թոնի Ֆադելը սկսեց զբաղվել Երկրի մթնոլորտում մեթանի արտանետումները հայտնաբերելու գործով

Ինովացիա

iPod-ից դեպի Տիեզերք. ինչպես գյուտարար Թոնի Ֆադելը սկսեց զբաղվել Երկրի մթնոլորտում մեթանի արտանետումները հայտնաբերելու գործով

Անձրևի կաթիլները կարող են արթնացնել անապատը. լեգենդար Ջեյն Գուդոլը STARMUS-ի բեմից կոչ արեց պաշտպանել մոլորակը

Ինովացիա

Անձրևի կաթիլները կարող են արթնացնել անապատը. լեգենդար Ջեյն Գուդոլը STARMUS-ի բեմից կոչ արեց պաշտպանել մոլորակը

Բրատիսլավան՝ գիտության մայրաքաղաք. Ժան-Միշել Ժարի աննախադեպ համերգով մեկնարկեց STARMUS VII փառատոնը

Ինովացիա

Բրատիսլավան՝ գիտության մայրաքաղաք. Ժան-Միշել Ժարի աննախադեպ համերգով մեկնարկեց STARMUS VII փառատոնը

Փառատոն, որը փոխում է պատկերացումները Հայաստանի մասին. «STARMUS VI» ֆիլմն ամփոփեց անկրկնելի ձևաչափով միջոցառումը

STARMUS

Փառատոն, որը փոխում է պատկերացումները Հայաստանի մասին. «STARMUS VI» ֆիլմն ամփոփեց անկրկնելի ձևաչափով միջոցառումը

Բազմաթիվ միջազգային դերակատարներ ցեղասպանության հանցակից են. Սերժ Թանկյանը՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

Հասարակական

Բազմաթիվ միջազգային դերակատարներ ցեղասպանության հանցակից են. Սերժ Թանկյանը՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում