Աստղաձորի երեք փողոցներում կկառուցվի խմելու ջրատարի ներքին ցանց
11:02, 16 Օգոստոս 2022
ԳԱՎԱՌ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի թիվ 46,47,48 փողոցներում կկառուցվի խմելու ջրատարի ներքին ցանց՝ 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 897 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում վերոնշյալ փողոցներում բնակվող շուրջ 200 տնտեսությունների համար կբարելավվի ջրամատակարարումը: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։ Աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում