Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել 
Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը Ֆրանսիայում և Գերմանիայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցույթ-փառատոնին կրկնակի հաղթանակ է տարել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականները՝ գործիքային կատարողական արվեստ անվանակարգերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին։

Քանոնահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը վերջերս դարձել էր Global Cultural Initiative World Folk Vision համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում, որտեղ ներկայացրել է ազգային նվագարան քանոնը։ Տաղանդավոր հայուհին 115 երկրի 3950 մասնակիցների մեջ արժանացել է գլխավոր «Գրան-պրի» մրցանակին։ Բացի այդ, մրցանակների է արժանացել Հնդկաստանում կազմակերպված միջազգային մրցույթում՝ ճանաչվելով 1-ին կարգի դափնեկիր ու ստանալով «Բեմական հմայք» և «Երաժշտության դեսպան» հատուկ մրցանակներ։ Բազմաթիվ այլ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի քանոնահարն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]