Մշակույթ

«Հովեր» երգչախումբը համերգով հանդես կգա Գերմանիայում

2 րոպեի ընթերցում

«Հովեր» երգչախումբը համերգով հանդես կգա Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» պետական կամերային երգչախումբը հուլիսի 29-ին համերգով հանդես կգա Գերմանիայում՝ Մյունխենում (Allerheiligen Hofkircheum)։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից, «Առ քո թևերին, տար ինձ ժամանակ» խորագիրը կրող համերգի շրջանակներում նշանավորվելու է Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ինչպես նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադրման եւ գործունեության 30-ամյակը։ Ծրագիրն ընդգրկում է հայկական և արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ (Կոմիտաս, Ա. Ոսկանյան, Է. Հովհաննիսյան,Դ. Հալաջյան, Վ. Շարաֆյան, Ք. Պենդերեցկի, Վ. Բուխենբերգ, Ա. Պյարտ, Մ. Շաֆեր և այլք)։ Համերգը կղեկավարի Նարինե Ոսկանյանը, դաշնակահար՝ Շահանե Աղաքարյան։

Համերգն իրականացվում է Բավարիա-Հայաստան, Գերմանիա-Հայաստան միջմշակութային կապի ամրապնդման հեռանկարային ծրագրերի զարգացման նպատակով։ «Հովեր» պետական կամերային երգչախումբն իր գործունեության 30 տարիների ընթացքում շուրջ 15 համերգով է հանդես եկել Գերմանիայի դաշնային հանրապետությունում։ Մյունխենում երգչախումբը հանդես է գալիս երկրորդ անգամ։

Համերգը նախաձեռնել եւ իրականացնում է EUROPAMUSICALE մշակութային հիմնադրամը։ Աջակցությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԳԴՀ Բավարիա երկրամասի գիտության և արվեստի նախարարության, Բավարիայում ՀՀ պատվավոր հյուպատոս տիկին Քրիստինե Զասսեի։

Համերգի կայացմանը նպաստել են Գերմանիայի դաշնային հանրապետությունում ՀՀ դեսպանությանը, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում