Միջազգային

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է Կիևին մատակարարվող սպառազինությունն ավելացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է Կիևին մատակարարվող սպառազինությունն ավելացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան Ուկրաինա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Փարիզը կավելացնի Կիևին տրամադրվող սպառազինությունը:

«Մեր ռազմական աջակցությունը Կիևին կշարունակվի և կավելանա»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Կոլոննան ասել է մամուլի ասուլիսի ժամանակ:

Մայիսի 30-ին Ֆրանսիայի ԱԳ նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կիև: Այցի շրջանակում հանդիպումներ են կազմակերպվել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի և երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Հաղորդվել է, որ նա այցելելու է Բուչա քաղաք և Ուկրաինայի իշխանություններին փոխանցելու է Փարիզից ուղարկված տեխնիկան՝ նախատեսված քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար (հրշեջ մեքենաներ, շտապօգնության մեքենաներ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում