1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում կայանալիք բռնցքամարտի ԵԱ-ի տոմսերի արժեքները հայտնի են և ներկայացվել է պրոմոտեսանյութը

Երևանում կայանալիք բռնցքամարտի ԵԱ-ի տոմսերի արժեքները հայտնի են և ներկայացվել է  պրոմոտեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի գները հայտնի են, ինչպես նաև ներկայացվել է առաջնության պրոմոտեսանյութը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 21-30-ը կայանալիք Եվրոպայի առաջնության տոմսերը կարժենան 2000, 5000, 8000, 10.000 դրամ: Առաջնության հիմնակամ մրցումային օրերը կունենան երկու փուլ` 14:00-ից և 18:00-ից սկսած:

Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն ներկայացրել է նաև առաջնության պրոմոտեսանյութը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-30-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում` Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայի ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Առաջնությանն ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 280 մարզիկ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]