Սպորտ

«Ռոմա»-ն նոր պայմանագիր է առաջարկել Հենրիխ Մխիթարյանին

1 րոպեի ընթերցում

«Ռոմա»-ն նոր պայմանագիր է առաջարկել Հենրիխ Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն նոր պայմանագիր է առաջարկել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Նոր պայմանագիրը Մխիթարյանի հետ նախատեսված է երկու տարով, սակայն հայ կիսապաշտպանը ավելի քիչ աշխատավարձ կստանա ներկայիս պայմանագրի հետ համեմատ: Գործող պայմանագիրը մայրաքաղաքային թիմի հետ վերջանում է հուլիսի 1-ին: Պայմանագրի ավարտից հետո հայ կիսապաշտպանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

«Գայլերի» կազմում Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման, դարձել է4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում