Շանթ Սարգսյանը իսպանական շախմատային մրցաշարում երրորդն է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներն ավարտեցին ելույթները իսպանական միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ընթացող «Ֆորմենտրա» միջազգային մրցաշարում 10 հնարավորից հավաքելով 7,5 միավոր Շանթ Սարգսյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ Հայկ Մարտիրոսյանը 7 միավորով 4-րդն է: Մրցաշարին մասնակցում էին 54 շախմատիստներ:
Ավելի վաղ` ապրիլի 20-24-ը, Իսպանիայի Մենորկա կղզում ընթանում էր «Մենորկա Օփեն -2022»-ը։ Մրցաշարին մասնակցել են հայ պատանի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք հաջող են հանդես եկել և կիսել են 2-4-րդ հորիզոնականները՝ գրավելով համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը։ Պատանի շախմատիստները զգալիորեն բարելավել են իրենց միջազգային վարկանիշները։