Կանանց բռնցքամարտի ընտրանին հաջող է մեկնարկել ԱԱ-ում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի ներկայացուցիչները մեկնարկել են աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Թուրքիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունում։ Հայ մարզիկներից առաջին հաղթանակը տոնեց 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, որը առավելության հասավ ուկրաինացի Մարիա Սաիդայաի նկատմամաբ։
Ստամբուլում ընթացող աշխարհի կանանց առաջնությանը մասնակցում են Անուշ Գրիգորյանը, Եկատերինա Սիչևան, Անի Հովսեփյանը և Գայանե Տեր-Բարսեղյանը: Կանանց աշխարհի առաջնությունը մեկնարկել է մայիսի 9-ին և կեզրափակվի մայիսի 20-ին: