Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 23-ին կմասնակցի ավանդական ջահերով երթին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Ջահերով երթն այս տարի մեկնարկելու է ապրիլի 23-ին՝ժամը 19։15-ին, Հանրապետության հրապարակից։ Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։