Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Հույն-թուրքական սահմանին փոխհրաձգության հետեւանքով ներգաղթյալ Է զոհվել. ԶԼՄ-ներ

Հույն-թուրքական սահմանին փոխհրաձգության հետեւանքով ներգաղթյալ Է զոհվել. 
ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի սահմանապահների եւ անօրինական միգրանտներով թուրքական նավակի միջեւ փոխհրաձգության լուրջ միջադեպ է տեղի ունեցել շաբաթ երեկոյան, Սուֆլիից ոչ հեռու գտնվող Էվրոս գետի վրա, զոհվել է մեկ միգրանտ, հաղորդում է «Կատիմերինի» թերթը:

«Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան ժամը 9-ից հետո ։ Ընդ որում հունական իշխանությունները հայտարարել են, որ պատասխանել են թուրքական կողմից կրակոցներին, երբ զգուշացրել են Էվրոսում միգրանտներով նավակին, որպեսզի այն չմոտենա հունական ափին», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  գրում է պարբերականը:

Հույն սահմանապահները Հունաստանն ու Թուրքիան բաժանող գետի թուրքական կողմում միգրանտներով նավ են հայտնաբերել, մարդիկ փորձել են անցնել գետը եւ հասնել հունական ափ: «Հույն սահմանապահները նախազգուշացրել են լուսային ազդանշաններով, սակայն մոտորանավակը ոչ միայն չի փոխել ուղղությունը, այլեւ թուրքական կողմից կրակոցներ են սկսվել, ինչին հույները պատասխանել են համապատասխան ձեւով», - ասված է հաղորդագրության մեջ:

Արդյունքում հունական իշխանությունները հայտնաբերել եւ տարել են վեց կենդանի ապօրինի ներգաղթյալի եւ մեկ սպանվածի։ ««Կատիմերինի»-ի տեղեկատվության համաձայն՝ զոհված ներգաղթյալը մոտ տարածությունից է հրազենային վնասվածք ստացել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Պրոտո թեմա» պարբերականը գրում է, որ զոհվել է մի կին, նրան շատ մոտիկից գնդակահարել են 22 մմ տրամաչափի ատրճանակից, հնարավոր է ՝ անօրինական փոխադրողները: «22 մմ տրամաչափի ատրճանակը չի օգտագործվում ոչ հունական, ոչ թուրքական կողմից, եւ, ինչպես պնդում են, կնոջը գնդակահարել է մաքսանենգը»,- նշում է հրատարակությունը: Այն հայտնել է, որ հույն սահմանապահների ուղղությամբ կրակն «արձակվել է թուրքական կողմից, հնարավոր է՝ թուրք զինվորականների կողմից»:

«Պրոտո թեմա»-ն հայտարարում է, որ ձերբակալվել են 5 միգրանտներ։ «Բոլոր միգրանտներն աֆրիկյան ծագման են, հնարավոր է, եթովպացիներ, տեղափոխվել են Ալեքսանդրուպոլիս», - ասված է հաղորդագրության մեջ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]