Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Թուրքիայի նախագահի խոսնակը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի հետ

Թուրքիայի նախագահի խոսնակը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական 
հարցերով տեղակալի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, հատկապես՝ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների շուրջ:

«Նախագահական պալատում Իբրահիմ Քալինի և ԱՄՆ քաղաքական հարցերով քարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանի հետ հարաբերությունները, Իսրայելը, էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, գնահատվել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]