Երևանը կընդունի Եվրոպայի վոլեյբոլի Մ17 տարեկանների առաջնության եզրափակիչը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2025 թվականին կանցկացվի Եվրոպայի վոլեյբոլի Մ17 տարեկան տղաների առաջնության եզրափակիչը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Այս որոշումը կայացվել Եվրոպական ֆեդերացիայի ադմինիստրատիվ խորհրդի հավաքի ժամանակ:
Դա նշանակում է 16 երկրների թիմեր ՝ 7 օր Երևանում կմրցեն Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության չեմպիոնի կոչման համար: