Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

էմիրաթական Կարմիր մահիկի աջակցությամբ Հայաստանում իրականացվում է «Ձմեռակացի բարեգործական ծրագիր»

էմիրաթական Կարմիր մահիկի աջակցությամբ Հայաստանում իրականացվում է  
«Ձմեռակացի բարեգործական ծրագիր»

ԳՅՈՒՄՐԻ,  11 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների համար իրականացվում է  «Ձմեռակացի բարեգործական ծրագիր»: Բարեգործական ծրագրի մեկնարկն ազդարարվեց փետրվարի 11-ին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագիրն իրականացվում է էմիրաթական Կարմիր մահիկ բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության կողմից՝ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և Շիրակի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակներում:  Բարեգործական ծրագրի իրականացման նպատակով Շիրակի մարզում  էր էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպության պատվիրակությունը՝ Մուհամմադ Ահմեդ ալ Յամմահիի գլխավորությամբ։

Ծրագրի շրջանակներում մարզի շուրջ 1281 անապահով ընտանիքի կտրամադրվի աջակցություն ջեռուցման, մասնավորապես էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը հոգալու նպատակով, իսկ երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող 189 ընտանիքի 628 երեխայի կտրամադրվեն ձմեռային հագուստ և անկողնային պարագաներ։

«Ծրագիրը տարբեր երկրներում է իրականացվում, այդ թվում նաև Հայաստանում: Ծրագրի շահառու են կարիքավոր ընտանիքները: Այս ծրագրի շրջանակներում Հայաստանից շուրջ 500 ընտանիք շահառու է ճանաչվել»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպության պատվիրակության ղեկավար Մուհամմադ Ահմեդ ալ Յամմահին՝ տեղեկացնելով, որ էմիրաթական Կարմիր մահիկ բարեգործական կազմակերպությունը պատրաստակամ է շարունակել ծրագիրը ինչպես աշխարհի այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում:

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am