Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի համար ռուսական գազի սակագինը 2022 թվականին անփոփոխ կմնա. Մհեր Գրիգորյան

Հայաստանի համար ռուսական գազի սակագինը 2022 թվականին անփոփոխ կմնա. Մհեր 
Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար ռուսական գազի գինը 2022 թվականին անփոփոխ կմնա՝ կազմելով 165 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ռուսական գազի գործող գինը սահմանին 2022 թվականին կմնա անփոփոխ: Իհարկե, կան հարցեր, որոնց շուրջ պետք է պայմանավորվել: Առաջինը Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի հարցն է, իսկ երկրորդը՝ սակագնում գազի կալորիականության հաշվառումը: Այս հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում, սակայն գազի սակագինը սահմանվել է և երկարացվել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Մհեր Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am