Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեր խնդիրն Ազգերի լիգայում նվազագույնը B խմբից դուրս չմնալն է. Արմեն Մելիքբեկյան

Մեր խնդիրն Ազգերի լիգայում նվազագույնը B խմբից դուրս չմնալն է. Արմեն 
Մելիքբեկյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ազգերի լիգայում հավաքականի առաջ խնդիր է դրել առնվազն մնալ B ենթախմբում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար տարին երկու մասի բաժանվեց: Գարնանային հատվածում եղան փայլուն հաղթանակներ, իսկ աշնանային հատվածում եղան պարտություններ և ոչ-ոքիներ: Հաղթանակները բարձրացրեցին սպասելիքների հավաքականից, իսկ աշնանային հատվածից հետո որոշակի հիասթափություն կար»,-ասաց Մելիքբելյանը:

Հավաքականը հավաքած միավորներով աշխարհի առաջնության ընտրական փուլերում լավագույն երկրորդն արդյունքն ուներ:

«Կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ հավաքականում ընդգրկվել են մեծ թվով ֆուտբոլիստներ: Նախկինում ընտրանին ավելի սահմանափակ էր: Հիմա գլխավոր մարզիչն ընտրություն է կատարում 5 տասնյակ ֆուտբոլիստներից: Մեր մշակած ծրագիրը դեռևս ընթացքի մեջ է»,-ընդգծեց նա:

Մելիքբեկյանի խոսքով` Ազգերի լիգայում հավաքականի առաջ խնդիր է դրված կայունացնել թիմի խաղը: «Մեր խնդիրն Ազգերի լիգայում նվազագույն B խմբից դուրս չմնալն է»,-ասաց ֆեդերացիայի նախագահը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]