Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 259 միլիոն մարդ է վարակվել
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 25-ի առավոտվա դրությամբ կազմել Է 259 միլիոն 465 հազար 36:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 174 հազար 655 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 48 միլիոն 91 հազար 937 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 775 հազար 397-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 544 հազար 882-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 466 հազար 980 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 43 հազար 112 հիվանդացած, նրանցից մահացել Է 613 հազար 339 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 25-ի առավոտվա դրությամբ կազմել Է 666,1:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2392, Հնդկաստանում՝ 334, Բրազիլիայում՝ 2858 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում