Արցախի նախագահը ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել
17:10, 20 Նոյեմբեր 2021
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են Հանրապետության ներքին և արտաքին անվտանգային հարցեր:
Երկրի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ առկա մարտահրավերների հաղթահարման ու հնարավոր անվտանգային հիմնախնդիրների կանխարգելման ուղղությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում