Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ազատության հրապարակում անցկացվեց «Հայաստան» դաշինքի հանրահավաքը

Ազատության  հրապարակում անցկացվեց «Հայաստան» դաշինքի հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում նոյեմբերի 8-ին անցկացվեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի հանրահավաքը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահավաքին ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իշխանությանը մեղադրեց բանակցային գործընթացը ձախողելու մեջ: «Առաջին պատերազմի հաղթանակից հետո մեր բանակցային դիրքերը խարսխված էին մեր հաղթանակների վրա. դա անվտանգության գոտին է Ղարաբաղի շուրջ, 7 շրջանները, Հայաստանի մարտունակ բանակը և այն փաստը, որ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է եղել և Հայաստան-Ղարաբաղ ընդհանուր սահմանը՝ Վարդենիսից մինչև Արաքս գետ: Եվ դա մեզ ուժ էր տալիս բանակցային ամբողջ գործընթացում: Եվ քայլ առ քայլ արձանագրում էինք դիվանագիտական հաղթանակներ: Հիմա բոլոր այդ առավելությունները չկան»,-ասաց Քոչարյանը:

Քոչարյանն անդրադարձավ նաև ներքաղաքական իրավիճակին, կորոնավիրուսին, գնաճին: «Մենք բոլորս պետք է միավորվենք: Պետք է այս դիմադրության շարժմանն ուժ հաղորդենք՝ ամեն մեկն իր հնարավորությունների չափով: Սա շատ երկար չի տևելու, շաբաթների, ամիսների հարց է լինելու: Ամեն ինչ կախված է ձեզանից, այս հրապարակում կանգնած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացուց»,- հավելեց «Հայաստան» դաշինքի ղեկավարը:

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում նշեց, որ թշնամին շարունակում է հավակնություն ունենալ Սյունիքի նկատմամբ, փորձում է հայաթափել Արցախը և թուրքացնել Հայաստանը: «Ի՞նչ պետք է անենք մենք, ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը. պետք է ձևավորենք համազգային դիմադրություն: Եկեք պայմանավորվենք, այսօր, այստեղից՝ Ազատության հրապարակից հիմք ենք դնում համազգային դիմադրության»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]