Հասարակական

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 810 դեպք. մահացել է 30 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 810 դեպք. մահացել է 30 մարդ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 321 հազար 243 դեպք, որոնցից 282 հազար 866-ն՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 հազար 340 բուժառու: Թեստավորումների ընդհանուր թիվը 2 միլիոն 183 հազար 118 է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 6220 թեստավորում, հաստատվել է 810 նոր դեպք: Առողջացել է 1916 մարդ, մահացել՝ 30-ը:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6700 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1337 է:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում