Մշակույթ

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հայտարարում է «Հայահավաք» նախագծի մեկնարկի մասին

3 րոպեի ընթերցում

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հայտարարում է «Հայահավաք» նախագծի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ,հայտարարում է «Հայահավաք» նախագծի մեկնարկի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հետպատերազմական շրջանում նկատվում է հանրային պահանջ՝ առավել մերձենալու սեփական մշակույթին ու վերստին ընկալելու ազգային արժեքները։ «Կա հստակ գաղափարների շուրջ բոլոր հայերին միավորելու ձգտում՝ անկախ զբաղմունքից, բնակության վայրից ու հասարակական կյանքի վերաբերյալ տեսակետներից։ Այս ամենը կարող է ապահովել մշակույթը, որը մեր պատմության ծանրագույն շրջաններում իրականացրել է հենց միավորիչ գործառույթ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Տեքստում ընդգծվում է, որ ՀՀ սահմաններից դուրս բնակվում և ակտիվ գործունեություն են ծավալում մի շարք տաղանդավոր հայորդիներ, որոնց ներուժը չափազանց անհրաժեշտ է այս դժվարին օրերին ազգի հոգևոր-մշակութային վերածնունդն ապահովելու համար։

«Հայահավաք» նախագծի շրջանակումմի շարք հանրահայտ հայազգի դիրիժորներ ու մենակատարներ կհրավիրվեն համագործակցելու ԿԵԱԿ երաժշտախմբերի հետ կամ անհատական ծրագրերով ներկայանալու հայ հանդիսատեսին։

«Հայահավաք» նախագծի ընթացքում ելույթ կունենան արտիստներ, ովքեր նախկինում ինչ-ինչ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում հայազգի արտիստներին ներկայացնելով ու նրանց ձայնն ավելի լսելի դարձնելով`ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-սփյուռք մշակութային կապին։

Նոյեմբերի 7-ին, ժամը 19:00 Հայաստանի պետական կամերային նվագախմբի(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և դիրիժորՄիսաք Պաղպուտարյանի համերգով կտրվի ծրագրի մեկնարկը։ Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Աստղիկ Վարդանյանը։ Կհնչեն Ֆելիքս Մենդելսոնի, Դանիել Երաժիշտի, Սուլհի Ալուատիի, Տիա Սուքարիի ստեղծագործությունները։

Միսաք Պաղպուտարյանը 2003 թվականից Սիրիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարն է։ Նրա ջանքերով նվագախումբը մեծ հաջողություններ է արձանագրել Սիրիայում և երկրի սահմաններից դուրս, ձայնագրել է սկավառակներ։ 1996-ին սիրիական կառավարության կողմից արժանացել է կրթաթոշակի և մեկնել է Իտալիա՝ դիրիժորական հմտություններն էլ ավելի կատարելագործելու։ Որպես դիրիժոր ղեկավարել է Ալժիրի ազգային սիմֆոնիկ, Դոմինիկյան Հանրապետության ազգային սիմֆոնիկ, Kammerphilharmonie Grunbunden և այլ նվագախմբեր։ 2015 թվականինՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սիրիայում իրականացրել է Կոմիտաս վարդապետին նվիրվածծրագիր։ Զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում