Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուսումնասիրվել են Հայաստանի և Իրանի միջև արտահանման հնարավորությունները

Ուսումնասիրվել են Հայաստանի և Իրանի միջև արտահանման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանից Հայաստան է եկել առևտրի ոլորտում մասնագիտացած երկու պատվիրակություն՝ ուսումնասիրելու Իրան-Հայաստան առևտրային համագործակցության խոչընդոտները և երկու երկրների միջև արտահանման հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առևտրային կցորդի հայտարարությունը:

Ըստ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության հաղորդագրության՝ Իրանի դեսպանատան առևտրի կցորդ Աքբար Գոդարին հայտնել է, որ նշված այցի ընթացքում պոլիմերի և պլաստմասսայի արտադրության ոլորտի գործարարների պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի հետ՝ աշխարհաքաղաքական խնդիրները, հայկական շուկայի կարևորությունը, օրենքներն ու կանոնակարգերը, ինչպես նաև` համատեղ արտադրությանը առնչվող հարցերը քննարկելու համար:

«Հանդիպման ընթացքում իրանցի գործարարները խնդրել են Իրանում ցուցահանդեսների կազմակերպման ժամանակ, ներկայացուցչությունների հետ միասին, գործուղել նաև առևտրային պատվիրակություններ: Որոշվել է այդ հարցը քննարկել կորոնավիրուսային սահմանափակումների վերացումից հետո», - ասել է Աքբար Գոդարին:

Իսկ Հայաստան-Իրան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը իրանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև առևտրի զարգացման և արտահանման ու առևտրի ոլորտներում առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը:

Հերվիկ Յարիջանյանի տեղեկություններով՝ հայ-իրանական առևտրաշրջանառության ծավալները վերջին տարիներին հասնում են 500 մլն ԱՄՆ դոլարի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]