Սպորտ

Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում

2 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը կկայանա Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Եվրոպայի 2022 թվականի բռնցքամարտի առաջնությունը կընդունենք Երևանում: Նման մեծամասշտաբ իրադարձություն մեր երկրում չի եղել անգամ խորհրդային Հայաստանի ժամանակներում: ՀՀ կառավարությունն էլ հանձն է առել համակողմանի աջակցել մրցման անցկացմանը»,-ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի խոսքով` Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար մեծ աշխատանք է կատարվել:

«Բավական մեծաշխատանք է կատարվել ֆեդերացիայի և ԿԳՄՍ-ի կողմից, որ այս ամենն իրականություն դառնա: Այդ իսկ պատճառով Հայաստան հրավիրեցինք ԱԻԲԱ-ի` Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահին, ով եկավ և անձամբ ծանոթացավ մեր ենթակառուցվածքներին»,-ասել է Հովսեփյանը:

Եվրոպայի առաջնության կկայանա 2022 թվականի մայիսի 21-31-ը: Նախնական տվյալների համաձայն Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մոտ 40-42 երկրի հավաքականներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում