Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ադրբեջանի հետ օպերատիվ կապն ապահովել է Արթուր Վանեցյանը. Փաշինյանն արձագանքեց Աննա Մկրտչյանին

Ադրբեջանի հետ օպերատիվ կապն ապահովել է Արթուր Վանեցյանը. Փաշինյանն 
արձագանքեց Աննա Մկրտչյանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանի մեղադրանքներին, թե Փաշինյանը «օպերատիվ կապով դավաճանական կապի է մեջ է եղել Ադրբեջանի ղեկավարի հետ», հիշեցրեց, որ այդ կապն ապահովել է այն ժամանակ ԱԱԾ տնօրեն, «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Արթուր Վանեցյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ Մկրտչյանը պնդեց, թե Նիկոլ Փաշինյանը օպերատիվ կապը ծառայեցրել է խոստումներ  տալու, ադրբեջանական կողմի հետ գաղտնի պայմանավորվածությունների համար:

«Այս օպերատիվ կապը Ձեր խմբակցության ղեկավարն է ապահովել, գնացեք խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի, թե ինչ է պայմանավորվել և ում հետ: Եթե պայմանավորվել է դավաճանության մասին, ինձ չի զեկուցել, որ պայմանավորվել է դավաճանության մասին, եթե Ձեզ զեկուցել է, ուրեմն դա իր անձնական նախաձեռնությունն է եղել: Եվ ուրեմն կարծում եմ` մեր ազգային անվտանգության մարմիները պետք է Ձեր խմբակցության ղեկավարով և ձեզնով զբաղվեն, տեսնեն, թե այդ ինչ դավաճանական պայմանավորվածությունների մասին եք խոսել, և դավաճանական պայմանավորվածությունների մեջ մտնող մարդու գլխավորած ցուցակի մեջ դուք ինչ գործ եք ունեցել ընդհանրապես»,-ասաց նա:

Մկրտչյանը հավելեց՝ օպերատիվ կապի մասին հայտարարել է Փաշինյանը և ոչ թե ինքը: «Դուք ասել եք, որ շփումները ոչ միայն սահմանափակում են Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, այլ դուք ունեք նաև շփումներ՝ մեր թշնամի պետության ղեկավարի հետ: Ինչ վերաբերում է  դավաճանությանը ու դավադրությանը, ես կարծում եմ, որ դրանցից ավելի լավ, քան դուք որևէ մեկը պատմել չի կարող»,-ասաց նա:

Փաշինյանն արձագանքեց. «Ավելի լավ դավաճանության և դավադրության մասին որևէ մեկը, քան ես, պատմել չեն կարող: Եվ ես մեր ժողովրդին պատմել եմ դավաճանության և դավադրության մասին, և ժողովուրդն արձագանքել է, ես հույս ունեմ, որ իրավապահ մարմինները դրանցով զբաղվելու առիթ կունենան»:

Վարչապետը նշեց, որ ՀՀ իրավապահ մարմինների գործառույթն է առանց բացառության բոլորով զբաղվելը: «Եվ էլի ասում եմ՝ այդ «դավաճանական, գաղտնի կապն» ապահովել է ձեր խմբակցության ղեկավարը, գնացեք իրեն հարցրեք, այդ ինչ 5 մլրդ էին ասում, ինչ եղավ այդ 5 մլրդը, ով էր ասում, մեր իրավապահներն այդ 5 մլրդով ինչու չեն զբաղվում, կարող է ինձնից դուրս պայմանավորվածություն են ունեցել»,-ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]