ՔՊ վարչությունն ընտրել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին
2 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությանն առաջարկել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների հետևյալ թեկնածություններին․
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Նազելի Բաղդասարյան,
Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ Սիսակ Գաբրիելյան,
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ Լուսինե Բադալյան,
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Սոնա Ղազարյան,
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան,
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վիլեն Գաբրիելյան,
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ Զարուհի Բաթոյան,
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Արուսյակ Ջուլհակյան,
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Տրդատ Սարգսյան,
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վահե Ղալումյան,
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան,
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Ծովինար Վարդանյան»- ներկայացրեց Փաշինյանը։