Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակն ունի նոր մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակն ունի նոր մշտական 
ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցիչներին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից՝ մանրամասնելով, որ նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը, ինչն իր նպաստն է ունեցել Հայաստանի զարգացման օրակարգում, ժողովրդավարական ինստիտուտների կայացման և կառավարման համակարգի կարողությունների ամրապնդման հարցերում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել այս տարվա հունիսին ընդունված «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթղթին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացումը կառավարության օրակարգի կարևոր կետերից է և դրանք արտացոլված են կառավարության բարեփոխումների հավակնոտ ծրագրերում:

44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերացման համատեքստում՝ Արարատ Միրզոյանը և Շոմբի Շարփը կարևորել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի՝ պատերազմից տուժածներին մարդասիրական օգնության տրամադրման աշխատանքների համակարգման նպատակով մեկնարկած ՄԱԿ-ի միջգործակալական արձագանքման ծրագիրը։

Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Արցախ անխոչընդոտ հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարմինների համար։

Նույն օրը ԱԳ նախարարն իր հավատարմագրման նամակն է հանձնել Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին՝ հաջողություն և արգասաբեր աշխատանք մաղթել իր պատասխանատու պաշտոնում:

 

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am