Սպորտ

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆինլանդիայի Ռովանիեմքաղաքում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Ավագյանը մեկ մոտեցմամբ պոկեց 165 կգ և նվաճեց փոքր ոսկի, այնուհետ հրեց 195 կգ (կրկին փոքր ոսկե մեդալ): Երկամարտի 360 կգ քաշով Ավագյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Նախօրեին Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն էր դարձել Լիանա Գյուրջյանը, ով երկամարտում գրանցել էր 213 կգ արդյունք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում