Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևին
1 րոպեի ընթերցում
![Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1063871.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ղրղզստանի Հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաևին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ հավելելով, որ Ակաևը Հայաստան է ժամանել Երևանի Հայ-Ռուսական համալսարանի հրավերով՝ վերջինիս պատվավոր դոկտորի կոչման շնորհման արարողությանը մասնակցելու և դասախոսությունների շարքով հանդես գալու առիթով:
«Տեր-Պետրոսյանը և Ակաևը շուրջ ութ տարի սերտորեն համագործակցել են, ինչպես ԱՊՀ, այնպեսև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Նրանց առանձնապես մերձեցրել է այն հանգամանքը, որ երկուսն էլ քաղաքականություն են եկել գիտությունից»,- նշել է Մուսինյանը: