Միջազգային

«Թալիբան»-ը մեծ կորուստներ է կրել Փանջշերում եւ վերահսկողությունը կորցրել մի քանի գավառների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

«Թալիբան»-ը մեծ կորուստներ է կրել Փանջշերում եւ վերահսկողությունը կորցրել մի քանի գավառների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը հաղորդել է, որ իր վերահսկողության տակ է վերցրել Չարիքար քաղաքը՝ Քաբուլից դեպի հյուսիս ընկած Փարվանի նահանգի կենտրոնը, եւ որ «Թալիբան»-ը Փենջաբում տեղի ունեցած մարտերի արդյունքում մեծ կորուստներ Է ունեցել, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

Ճակատի ներկայացուցիչները Twitter-ում գրել են, որ անցած գիշեր թալիբները Փանջշերի հարթավայրի վրա գրոհը շարունակել են մի քանի ուղղություններով՝ Խավաքի լեռնանցքի կողմից, Անդարաբի հարթավայրի միջով, Սալանգի լեռնանցքի կողմից՝ Շոթուլ գավառի շրջանում, ինչպես նաեւ Փարվանի նահանգի Գուլբախոր քաղաքի կողմից:

Նրանց տվյալներով, «Թալիբան»-ի գրոհից առաջ ընկերությանն ստիպել են անջատել Փանջշերի կապի եւ ինտերնետի ծառայությունները, ինչպես նաեւ էլեկտրաԷներգիայի մատակարարումը: Բոլոր երեք ուղղություններով, նշվումէ Twitter-ի հաղորդագրությունների մեջ, թալիբները ծանր կորուստներ են կրել, զինյալների տասնյակ մարմիններ մնում են մարտի դաշտում:

Մի քանի տասնյակ արմատականներ գերի են հանձնվել, Ճակատի մարտիկների շրջանում նույնպես կորուստներ կան: Խովաքի լեռնանցքում թալիբներն ունեցել են առնվազն 100 սպանված, խմբավորումն ամբողջովին ջախվախվելէ Շոթուլ գավառում, Սալանգի շրջանում խմբավորումը շրջափակվել է, հավելել են հակաթալիբյան դիմադրության ներկայացուցիչները, հաղորդելէ «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում