1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց և 20 րոպեով ընդմիջեց նիստը

Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց և 20 
րոպեով ընդմիջեց նիստը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի  նախագահ Ալեն Սիմոնյանը  խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին նիստերի դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, սակայն Աննա Մկրտչյանը տեղից միջամտեց:

«Ես հեռացնում եմ Ձեզ նիստերի դահլիճից մինչև օրվա ավարտ, տիկին Մկրտչյան: Խնդրում եմ հեռացեք դահլիճից, այլապես ես ստիպված կլինեմ անվտանգության աշխատակիցներին խնդրել, որ Ձեզ հեռացնեն դահլիճից»,- ասաց Սիմոնյանը:

Աննա Մկրտչյանը դահլիճից չհեռացավ, ինչից հետո Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցների հրավիրեց, որպեսզի պատգամավորին դահլիճից հեռացնեն: 

Անվտանգության աշխատակիցների ներս մտնելու պահին իրենց տեղերից բարձրացան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները և մոտեցան դահլիճի այն հատվածին, որտեղ նստած էր Աննա Մկրտչյանը՝ փորձելով համոզել, որպեսզի պատգամավորին դահլիճից չհեռացնեն:

Նիստերի դահլիճում խառնաշփոթ ստեղծվեց, ինչից հետո Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]