Հայաստան

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուղերձում ասված է.

«Մայիսի 9-ը հիշատակի, հարգանքի եւ խաղաղության խորհուրդ ունեցող օր է: Այսօր մենք հիշում եւ հարգանքի տուրք ենք մատուցում ֆաշիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհաբերածներին: Հայ ժողովուրդը նույնպես իր զգալի ավանդն ու արժանապատիվ մասնակցությունն է ունեցել այդ պայքարում. տասնյակ հազարավոր հայեր տարբեր ռազմաճակատներում եւ դաշնակից ուժերի կազմում կռվել են հանուն մարդկության խաղաղ ապագայի ու ազատության:

Այսօր, աշխարհաքաղաքական բարդ ու անկայուն պայմաններում, առավել քան երբեւէ կարեւոր է պահպանել խաղաղությունը, ամրապնդել պետականությունը եւ շարունակել կառուցել անվտանգ, ժողովրդավարական եւ կայուն Հայաստան: Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունն այլեւս իրողություն է, բայց այն պահանջում է նաեւ խնամք ու ուշադրություն:

Շնորհավորելով Հաղթանակի եւ խաղաղության տոնը` Հայաստանի Հանրապետությանը ցանկանում եմ խաղաղություն ու բարգավաճում, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի եւ պատմության համատեքստում:

Փա՛ռք նահատակներին»:

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում