Քաղաքականություն

ՀԱՊԿ ղեկավարները կքննարկեն իրադրությունն Աֆղանստանում

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ ղեկավարները կքննարկեն իրադրությունն Աֆղանստանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարներն օգոստոսի 23-ին տեսակոնֆերանս կանցկացնեն՝ քննարկելու իրադրությունն Աֆղանստանում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հիմա ամենաարդիական հարցերից մեկն անվտանգությունն է, հատկապես այն իրադարձությունների հետ կապված, որոնք տեղի են ունենում Աֆղանստանում: Հուսով եմ, որ երկուշաբթի (խմբ.- օգոստոսի 23-ին) մենք տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ շրջանակում կհավաքվենք՝ քննարկելու իրավիճակը»,- ասել է ՌԴ ղեկավարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում