Տարածաշրջանային

Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի սևծովյան ափի Քասթամոնու և Սինոպ նահանգներում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 31-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների վարչությունը (AFAD): Ավելի վաղ, գերատեսչությունը հայտնել էր 27 զոհի մասին։

Նշվում է, որ տարերային աղետի շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել է ավելի քան 1700 մարդ: Մոտ 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում