Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Թուրքիայի ցամաքային ուժերը նոր հրամանատար ունեն

Թուրքիայի ցամաքային ուժերը նոր հրամանատար ունեն

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերում գեներալների և ծովակալների թիվն ավելացվել է՝ 240-ից հասնելով 266-ի: Համապատասխան որոշումն ընդունվել է Բարձրագույն զինվորական խորհրդի նիստին, որը նախագահել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Խորհրդի որոշմամբ՝ Թուրքիայի ցամաքային ուժերի նոր հրամանատար է նշանակվել գեներալ Մուսա Ավսևերը:

Որոշում է ընդունվել նաև մեկ տարով երկարացնել ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Հասան Քյուչուքաքյուզի և ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ադնան Օզբալի պաշտոնավարման ժամկետները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]