Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ընդդիմությունը վստահեցնում է՝ երկրի անվտանգության և այլ հարցերում լինելու են պրոակտիվ

Ընդդիմությունը վստահեցնում է՝ երկրի անվտանգության և այլ հարցերում լինելու են 
պրոակտիվ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը վստահեցնում է, որ առանց իշխանության առաջարկի էլ, երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության, տնտեսական զարգացման հարցերում լինելու են պրոակտիվ, հանդես են գալու նախաձեռնություններով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից ասաց խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Ես փորձում էի հասկանալ, թե ինչով է պայմանավորված մեր նոր ձևավորված խորհրդարանի իշխանական խմբակցության չափից դուրս կառուցողականության մղումը: Դա երեկ հասկացա Նիկոլ Փաշինյանի՝ պաշտպանության նախարարություն կատարած այցից և մեկ արտահայտությունից՝ Հայաստանի շուրջ ծանր իրավիճակ է: Ես նաև հասկացա, որ դահլիճի աջ կողմում գտնվող քաղաքական թիմում (նկատի ունի ընդդիմությանը – խմբ.) կուտակված է բավականին լուրջ պրոֆեսիոնալ ներուժ՝ գիտական, ակադեմիական, զինվորական, առկա են լուրջ կապեր՝ աշխարհի բոլոր ծայրերում, որոնք հնարավոր է օգտագործել, որպեսզի ինչ-որ ձևով կարողանանք դուրս գալ այս իրավիճակից»,- ասաց Ղազինյանը:

Նա իշխանության կողմի ելույթներից հասկացել է, թե կա կարիք ներգրավելու այդ ներուժը՝ ի օգուտ պետության, և կարծում է, որ իշխանությունն ուղիղ այդ մասին կխոսի, դրանից հետո միասին կփորձն հասկանալ, թե ինչ է պետք անել:

«Բայց մինչ այդ ես ուզում եմ, որ մեր սիրելի քաղաքացիներն իմանան, որ «Հայաստան» դաշինքում ընդգրկված և այսօր խորհրդարանում ներկայացված բոլոր պատգամավորներից ամեն մեկն իր ոլորտում գործել է ՀՀ ազգային և պետական շահերի տիրույթում, ծառայել է պետությանը՝ անկախ հրավերից: Հրավերի կարիք առանձնապես չկա, և բոլոր այն հարցերում, որոնք կառնչվեն ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, սահմանների անխախտելիությանը, տնտեսական զարգացմանը, մարդկանց կյանքի որակի բարելավմանը, մենք առանց այդ հրավերի էլ կլինենք պրոակտիվ, կներկայացնենք օրինագծեր, հանդես կգանք այնպիսի նախաձեռնություններով, որոնք կբխեն ՀՀ շահերից»,-ասաց նա ու վստահեցրեց՝ իսկ այդ շահերի ընկալումն իրենք ունեն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]