Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը կոռեկտության կոչ արեց վարչապետին անունով դիմած պատգամավորին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը կոռեկտության կոչ արեց վարչապետին անունով դիմած պատգամավորին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճում կոռեկտության կոչ արեց այն բանից հետո, երբ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս, վերջինիս դիմեց անունով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 4-ի նիստում «Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանը նույն խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլյան պատերազմում բուն մարտական գործողություններին մասնակցել-չմասնակցելու առնչությամբ հարց ուղղելիս վարչապետին դիմեց անունով: Մանուկյանի խոսքերից հետո դահլիճում իշխանական պատգամավորների կողմից արձագանք եղավ: Մանուկյանը ասաց. «Սովորեք ճշմարտությունը լսել, այսուհետ այդպես է լինելու»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց կոռեկտ մնալ: «Վարչապետին անունով, անունը ձևափոխելով կամ որևիցե այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ: Եվ ընդհանրապես բոլորն այս դահլիճում պետք է կոռեկտ լինեն»,-ասաց Սիմոնյանն ու հորդորեց զերծ մնալ հրահրող արտահայտություններից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում